Երևանում ավարտվել է ձյուդոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Տղաներից հաղթողի պատվանդանի վերին հարթակին կանգնել են Գոռ Հովհաննիսյանը (50 կգ), Հարություն Խոջոյանը (55 կգ), Տիգրան Բադալյանը (60 կգ), Բորյա Շատվերյանը (66 կգ), Կարեն Ստեփանյանը (73 կգ), Դավիթ Դադիկյանը (81 կգ), Արամ Աթանեսյանը (+81 կգ):
Աղջիկները մրցել են երկու քաշային կարգում` 52 և +52: Առաջինում հաղթել է Մարիետա Ղազարյանը, երկրորդում` Նելլի Ավետիսյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ